Վրաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավական նորմերի խախտման մեջ:
Ինչպես ասվում է երեքշաբթի օրը տարածված Վաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, դեկտեմբերի 4-ին Ռուսաստանը Պետդումայի ապօրինի ընտրություններ է անցկացրել անջատողական տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում:
«Գրավյալ տարածքներում ռուսական ԿԸՀ-ն 12 ընտրատեղամաս է բացել՝ չհամաձայնեցնելով այդ հարցը վրացական իշխանությունների հետ, իսկ ընտրություններին մասնակցել են այն քաղաքացիները, որոնք ռուսական անձնագրեր են ստացել ապօրինի անձնագրացման ժամանակ: Այդպիսով Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի նորմերը հերթական անգամ»,-ասված է հայտարարության մեջ:
Վրաստանի ԱԳՆ-ն հորդորել է միջազգային հանրությանը «համարժեք» արձագանքել Ռուսաստանի կողմից միջազգային սկզբունքների անտեսմանը:





