AM
11 Դեկտեմբեր 2003 - 14:02 AMT

ՉԵՉԵՆԱԿԱՆ ՀՐՈՍԱԿԱԽՄԲԵՐԻՆ ՀԱՐՈՂ ԱՆՁԻՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԹԱՔՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ռուս սահմանապահները ձերբակալել են Չեչնիայի ապօրինի զինված կազմավորումների մասնակից երկու կասկածյալների, որոնք փորձում էին անցնել Ադրբեջան: Նրանք կասկած են հարուցել, ներկայացնելով փաստաթղթեր, որոնց լուսանկարը չի համապատասխանել տիրոջ անձին: Ներկայումս յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տարվում է մանրակրկիտ հետաքննություն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, սույն թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանի հարավային սահմաններում ձերբակալվել են երկու տասնյակից ավելի կասկածելի անձինք, որոնց վերաբերյալ ստուգումները հաստատել են նրանց անմիջական մասնակցությունը Չեչնիայի ապօրինի զինված կազմավորումներին: Ընդամենը այդ ընթացքում ձերբակալվել է ռուս-ադրբեջանական եւ ռուս-վրացական սահմանների եւ սահմանային ռեժիմի շուրջ 2000 խախտող, որոնցից առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր: