AM
6 Դեկտեմբեր 2011 - 11:12 AMT

Ստամբուլում ահաբեկչության կասկածանքով 12 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի անվտանգության ուժերի գործողությունների ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում 12 մարդ է ձերբակալվել, հայտնում է CNNTurk հեռուստաալիքը:

Ըստ հայտնի տվյալների, գործողության ընթացքում հատուկ ծառայությունները ներխուժել են տարբեր հասցեներում գտնվող շենքերը, որտեղ բնակվում էին ահաբեկիչները:

Գործողության մանրամասները հայտնի չեն, կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ:–ԿԱ–