Իսրայելի ռազմական ինքնաթիռները երկու հարված են հասցրել Գազայի արևելյան հատվածին, մեկ պաղեստինցի մահացել է, հինգը վիրավորել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ըստ աղբյուրի, զոհվածը 22-ամյա Իսմաիլ ալ Արիրը «Իսլամական ջիհադ» խմբավորման մարտական թևի անդամ է: Իսրայելն իր հարվածները պատճառաբանում է նրանով, որ դա պատասխան է իր տարածքի վրա հրթիռային հարձակմանը: Հրեական պետությունը պատասխանատվությունը գնդագոծությունների համար դնում է «ՀԱՄԱՍ» շարժման վրա՝ ավիահարվածներ հասցնելով կենտրոնակայաններին ու հենակետերին:





