AM
7 Դեկտեմբեր 2011 - 08:37 AMT

Հայաստանում ֆրանսիական լիցեյ կբացվի

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ֆրանսիացի իր գործընկերոջ` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը:

Կողմերը երկուստեք շեշտել են, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը հիմքն է տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առավել մեծ թափ հաղորդելու համար և այս համատեքստում ընդգծել են երկկողմ հանդիպումների կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով խորացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում: