AM
7 Դեկտեմբեր 2011 - 10:12 AMT

Մեթյու Բրայզան հայտարարել է, որ հնարավոր է համաձայնության հասնել Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար սկզբունքների շուրջ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ հնարավոր է համաձայնության հասնել Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար սկզբունքների շուրջ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ փաստաթղթում կան որոշ կետեր, որոնք հարկավոր է համաձայնեցնել:

«Այդ մանրամասները պահանջում են վստահություն հակամարտության կողմերից»,-ասել է նա: