AM
8 Դեկտեմբեր 2011 - 06:17 AMT

Կարեն Կարապետյանի նշանակած պաշտոնյաները վերադառնում են «ՀայՌուսգազա՞րդ»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կադրային փոփոխություններ է անում: Երեկ Կարեն Կարապետյանի բերած կադրը՝ աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և վերադարձել նախկին աշխատավայր՝ «ՀայՌուսգազարդ»: Նրա փոխարեն նշանակվել է վարչական շրջանների հետ աշխատանքների գծով վարչության պետ Սերգեյ Մարկարյանը: