ՕԵԿ առաջնորդ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրոպական միության քաղաքական և հետազոտական «Ռոբերտ Շուման» հիմնադրամի նախագահ Ժան Դոմինիկ Ջուլիանիի հետ՝ կովկասյան տարածաշրջանում հիմնադրամի մասնաճյուղ բացելու մասին, որի կենտրոնը լինելու է Երևանում, հաղորդում է «Հրապարակ»-ը:





