AM
9 Դեկտեմբեր 2011 - 10:15 AMT

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղի կարգավորումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ժակ Ֆորը, որը պետք է փոխարինի Ֆասիեին Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում:

Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ աշխատանքի հարցերը` հաշվի առնելով Վիլնյուսում դեկտեմբերի 6-7 կայացած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները: