AM
9 Դեկտեմբեր 2011 - 11:04 AMT

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, աշխարհում մարդիկ տարեկան մոտ մեկ տրիլիոն դոլար են ծախսում կաշառքի վրա

Աշխարհում մարդիկ տարեկան մոտ մեկ տրիլիոն դոլար են ծախսում կաշառքի վրա: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ թմրանյութերի և կազմակերպված հանցավորության գծով վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ: «Այդ թիվը համադրելի է խոշոր երկրի ՀՆԱ-ի հետ: Սակայն, կարևորն այն է, որ կոռուպցիան որպես չարորակ ուռուցք խոցում է պետության մարմինը, խոչընդոտում է զարգացմանը, սերտորեն կապված է հանցավորության, փողերի լվացման, թմրանյութերի վաճառքի հետ և ակտիվ ազդեցություն ունի քաղաքական կայունության վրա»,-նշել է նա:

Այս առնչությամբ ՄԱԿ ներկայացուցիչը հիշեցրել է «արաբական գարնան» մասին: «Ակնհայտ է, որ մարդկանց ընդվզման դրդապատճառներից մեկը հենց կոռուպցիայի դեմ պայքարն էր»,-ասել է Ֆեդոտովը: