Թուրք-սիրիական հարաբերությունները երբեք չեն հասնի վերջնական խզման, քանի որ հեշտ չէ խզել կապերը հարևան երկրի հետ, ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը, հայտնում է Haberturk-ը: Ըստ նախարարի, Սիրիայի հանդեպ սահմանված մաքսային սահմանափակումները թուրքական կողմի պատասխանն են Դամասկոսի արգելքներին Թուրքիայի հետ առևտրում:
«Այդ սահմանափակումները միայն վնասում են Սիրիային»,-ասել է Յիլդիրիմը:
Ավելի վաղ Թուրքիայի մաքսի և առևտրի նախարար Հայաթի Յազիչը հայտնել էր, որ Սիրիայի դեն պատժամիջոցների շարքում Անկարան 30 տոկոսով կբարձրացնի սիրիական ապրանքների հարկումը:
Մյուս սահմանափակումների թվում նախարաը նշել է սիրիական տրանսպորտային միջոցների համար երկիր մուտք գործելու արգելքը:





