AM
5 Դեկտեմբեր 2003 - 18:36 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԼԱՆՔԻ Է ԱՌՆՎԵԼ ԹՄՐԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՀԱՆՑԱԽՈՒՄԲ

Օրերս Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները կալանավորել են թմրավաճառքով զբաղվող հանցախմբի երեք անդամի: Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, մայրաքաղաքի բնակիչներ Ռուբեն Հայրապետյանը, Արտաշես Հարությունյանը եւ Արթուր Դարբինյանը փորձել են Աստրախան քաղաքից Երեւան ներկրել հերոինի խմբաքանակ: Անցկացված օպերատիվ-հետաքննչական միջոցառումների արդյունքում կալանավորվել են այդ հանցախմբում ընդգրկված մի շարք այլ անձիք` ՆԳՆ նախկին աշխատակիցներ Արթուր Աղաջանյանը եւ Գեւորգ Վարդանյանը, որոնց բնակարաններում հայտաբերվել են զենք, զինամթերք եւ թմրանյութեր: ԱԱԾ աշխատակիցների ջանքերով բացահայտվելէ, որ հանցախումբը 2002-03 թթ. Հայաստան է ներկրել 7 կգ հերոին, որի մեկ գրամը իրացվել է 120 դոլարով: Տվյալ փաստով հարուցված է քրեական գործ` ըստ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների: