AM
10 Դեկտեմբեր 2011 - 08:21 AMT

ԵՄ առաջնորդները կոչ են արել մինչ հունվարի ավարտը խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրոպական միության առաջնորդները կոչ են արել մինչ հունվարի ավարտը խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ստիպելով հրաժարվել միջուկային ծրագրից:

ԵՄ ԱԳ նախարարներին հանձնարարվել է մշակել պատժամիջոցների ընդլայնման հարցը՝ ներառյալ բանկային հաշիվների սառեցումը և մուտքի արտոնագրերի սահմանափակումներն այն անձանց համար, որոնք մասնակից են միջուկային մշակումներին: Կքննարկվեն նաև լրացուցիչ պատժամիջոցներ:

Սակայն Իրանի հում նավթի ներկրման վրա էմբարգոյի հաստատման մասին դեռևս խոսք չկա: