AM
10 Դեկտեմբեր 2011 - 10:19 AMT

Ադրբեջանը Բաքու չի թողել իրանական լրատվամիջոցների պաշտոնական ներկայացուցչին

Ադրբեջանական իշխանությունները չեն բացատրում Իրանի ԶԼՄ-ների պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Քազեմիի հետ կապված միջադեպը, վերջինիս չեն թույլատրել մուտք գործել Ադրբեջանի տարածք:

Քազեմին Բաքու է ժամանել Ադրբեջանի և Իրանի միջև հեռուստառադիոհեռարձակման ոլորտում համագործակցության երկկողմ պայմանավորվածության շրջանակում: Նա պետք է հեռուստառադիոհեռարձակման համատեղ կոմիտեի անդամներից մեկը դառնար:

Ինչպես գրում է «Արաքս» հայկական շաբաթաթերթը, ամենայն հավանականությամբ Քազեմիին երկիր չեն թողել նրա կրոնական հայացքների պատճառով: