AM
10 Դեկտեմբեր 2011 - 10:57 AMT

Անցած շաբաթ Ադրբեջանը 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը, հայտնում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: