AM
13 Դեկտեմբեր 2011 - 05:51 AMT

Արա Աբրահամյանը խնդիրնե՞ր ունի Մոսկվայում

Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար, ռուսաստանահայ գործարար Արա Աբրահամյանը ՌԴ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 4-ին Մոսկվայում չի եղել. դրանից մեկ կամ երկու շաբաթ առաջ մեկնել է ԱՄՆ:

Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակը», այդ տեղեկությունները հաստատել է Մոսկվայում գտնվող օգնականը՝ Սոֆյան: Վերջինս չի մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ Աբրահամյանը որոշակի դժվարություններ ունի Մոսկվայում և դրա պատճառով է մեկնել Միացյալ Նահանգներ: «Այստեղ հեռախոսազրույցները ձայնագրվում են, և ես չեմ կարող որևէ հարցի պատասխանել»,- ասել է նա: Օգնականը պարզաբանել է միայն, որ Աբրահամյանը Մոսկվա կվերադառնա միայն Ամանորից հետո: Փաստորեն, դեկտեմբերի 21-ին նա Մոսկվայում չի լինելու, իսկ այդ օրը նաշանակված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական մոսկվոյան ճաշկերույթը, որի ընթացքում ռուսաստանահայ գործարարները նվիրատվություններ են անում հիմնադրամին: