Հայտնի հայ գործարար, ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (մականունը` «Ծաղիկ Ռուբո») ձերբակալվել է սպանության նախապատրաստման մեղադրանքով: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունում, Ռ. Գեւորգյանը մտադրվել էր Երեւանում պայթյուններ կազմակերպել կալանված Գեւորգ Մանուկյանի եւ նրա հարազատների նկատմամբ: Ոստիկանների պահանջով Ռ. Գեւորգյանը ներկայացրել է բջջային հեռախոսի ձեւափոխած 3 հատ պայթեցնող սարքավորում: Մինչդեռ, համաձայն շրջանառվող լուրերի, Ռ. Գեւորգյանը փորձել է վրեժխնդիր լինել ձեռներեց, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից (մականունը «Լֆիկ Սամո»): Նշենք, որ Գեւորգ Մանուկյանը, որի նկատմամբ պաշտոնական տվյալնեով պատրաստվում էր մահափորձը, Սամվել Ալեքսանյանի քրոջորդին է: Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Գեւորգյանն բազմիցս տարիներ թշնամում են տնտեսական ազդեցության ոլորտի բաժանման պատճառով: Նշենք, որ Գեւորգ Մանուկյանը մեղադրվում է Ռ. Գեւորգյանի հարազատներից մեկի ընկերոջ սպանության մեջ: Ավելի ուշ սպանվել է նաեւ Ռ. Գեւորգյանի եղբորորդին:





