AM
14 Դեկտեմբեր 2011 - 13:16 AMT

Հովհաննես Սահակյանը Տիգրան Կարապետյանին համարում է «մի քիչ նեղացած ու չկայացած քաղաքական ուժ»

Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը քննադատել է իշխող ՀՀԿ որոշումը կոալիցիա ստեղծելու մասին՝ չնայած որ մեծամասնություն ուներ խորհրդարանում: «ՀՀԿ-ն հայտարարում է, թե ժողովուրդն իրեն վստահում է: Եթե վստահում է, էլ ինչո՞ւ է կոալիցիա ձևավորում: Միայնակ մնացեք»,-հայտարարել է նա «2011թ. քաղաքական արդյունքների ամփոփումը» քննարկման ժամանակ:

Ըստ նրա, դա հարկավոր էր, որպեսզի կուսակցությունները հայտարարեին, որ առաջիկա ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Նա հավելել է նաև, որ եթե պետք լինի, ապա իշխանությունը կպայմանավորվի ՀԱԿ-ի հետ, որը նույնպես կսատարի Սերժ Սարգսյանին ընտրություններում:

Իր հերթին ՀՀՊ անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշել է, որ «մի քիչ նեղացած ու չկայացած քաղաքական ուժի» կարծիք է և սխալ եմ համարում նրան առանձին գնահատական տալ կամ վերլուծել»: Նա հավելել է նաև, որ եթե ՀՀԿ-ն հետևեր նման խորհրդներին, ապա «մենք միայնակ կմնայինք ու կունենայինք այն, ինչ մյուսները հիմա ունեն»:

Քննարկումը կազմակերպել էր Մամուլի ազգային ակումբը՝ ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ: