AM
28 Նոյեմբեր 2003 - 17:35 AMT

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են այսօր Երեւանում քննարկել Հայաստանի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ղասսան Ռասլանը: Նույն թեման շոշափվել է նաեւ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանում Լեհաստանի նոր դեսպան Վիկտոր Ռոսսի զրույցում: Ինչպես հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են նաեւ հայ-լեհական ռազմական համագործակցությանը եւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերը: