AM
27 Նոյեմբեր 2003 - 18:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԴԵՊԻ ԿՈՎԿԱՍ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՄ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՕԳՏԻՆ

Ընդլայնված Եվրոպայի մեջ Հարավային Կովկասն ընդգրկելու հարցում` Եվրամիության մոտեցումների հստակեցման անհրաժեշտության մասին է այսօր խոսվել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Գերմանիայի ԱԳՆ Ռուսաստանի,Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով լիազզոր ներկայացուցիչ Նորբերտ Բաասի հանդիպման ընթացքում: Այդ առումով Վ. Օսկանյանը կարեւորել է Բրյուսելից համապատասխան ազդանշանի ստացումը, որը կնպաստի Հայաստանում քաղաքական եւ տնտեսական զարգացումների, ինչպես նաեւ բարեփոխումների նպատակաուղղվածությանը: Եվրամիություն-Հարավային Կովկաս հարաբերությունների խորացման հարցում կողմերը դրական գնահատական են տվել ԵՄ հատուկ ներկայացուցչի առաքելությանը: