AM
20 Դեկտեմբեր 2011 - 05:15 AMT

Երևանում բացվելու է «Հայաստանի հնագույն հոգևոր մշակույթը» գիտաժողովը

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Հայաստանի հնագույն հոգևոր մշակույթը» խորագրով գիտաժողովը: Զեկույցներով հանդես կգան ակադեմիայի տարբեր ինստիտուտների գիտական աշխատողներ Արմեն Պետրոսյանը, Սիմոն Հմայակյանը, Նվարդ Տիրացյանը, Հասմիկ Հմայակյանը, Արամ Քոսյանը, Արսեն Բոբոխյանը, Երվանդ Գրեկյանը և Միքայել Բադալյանը: Նրանք զեկույցներ են կարդալու հին հայաստանի ճարտարապետության, դիցաբանության և արվեստի մասին: