Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարներն են քննարկել այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած Եվրոպայում ԱՄՆ Զինված ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդը: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցեր:





