AM
19 Նոյեմբեր 2003 - 16:52 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է 34 ԽԱՂԱՏՈՒՆ ԵՎ 16 ԼՈՏՈՏՐՈՆ

Այսօր Հայաստանում գործում է 34 խաղատուն, 16 լոտոտրոն եւ մի շարք այլ շահումով խաղեր: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի հարկային ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով խաղատները երկրի պետբյուջեն լրացրել են 331,4 մլն դրամով, լոտոտրոնները`14 մլն դրամով, իսկ այլ շահումով խաղերը` 219,9 մլն դրամով: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Լոտոների մասին» օրինագիծը, որը ենթադրում է նման կարգի գործունեություն իրականացնելու համար հարկային պարտավորությունների մեծացում 4 անգամ: Նշենք, որ ներկայումս դրանք կազմում են տարեկան 25 մլն դրամ: