AM
19 Նոյեմբեր 2003 - 15:29 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳԱՂԹԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հայաստանի Ազգային Ժողովը հաստատել է փոփոխությունները «Քաղաքացիության մասին» օրենքում, ըստ որոնց մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը երկարեցվել են հայկական քաղաքացիության ստացման ժամկետները Ադրբեջանից փախստականների համար: Ինչպես հաղորդել են ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունից, ավելի վաղ այդ ժամկետը սահմանված էր մինչեւ 2003 թվականի դեկտեմբերի 31-ը: Ներկայումս հայկական քաղաքացիություն է ստացել ավելի քան 62 հազար փախստական 311 հազարից: