Եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման գործընթացն են քննարկել այսօր Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանն ու ՀՀ-ում Բելգիայի դեսպան Անդրե Մերնիեն (նստավայրը Մոսկվա), որը Երեւան է ժամանել ԵԱՀԿ 12-րդ տնտեսական համաժողովի նախապատրաստական սեմինարին մասնակցելու կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են այդ ուղղությամբ Հայաստանի որդեգրած իրատեսական քաղաքականությանը, որը հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցություն ծավալել եվրոպական զանազան ծրագրերի շրջանակներում: Այդ համատեքստում կարեւորվել է դեկտեմբերին կայանալիք ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Եվրամիության մայրաքաղաք` Բրյուսել: Կողմերը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, ՄԱԿ-ում երկու երկրների համագործակցության հարցերը:





