AM
19 Նոյեմբեր 2003 - 13:22 AMT

«FINANCIAL TIMES»-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՅՈՒԿՈՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՅՈՒԿՈՍ ընկերությունը ամենահամալիր կառույցներից է եւ ունի ավելի քան 600 դուստր ձեռնարկություններ, որոնք գործում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում` նաեւ Հայաստանում: Այդ մասին է հաղորդում այսօր «Financial Times» թերթը, վկայակոչելով այդ ընկերության գործունեությունը ուսումնասիրող մասնագետին: Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հայաստանի էներգետիկայի եւ արդարադատության նախարարություններում հայտարարել են, որ նման տեղեկություն իրենք չունեն: