AM
18 Նոյեմբեր 2003 - 14:19 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՀԻՆԳ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի 5 գիտական նախագծերին: Այդ մասին հայտարարել է այդ ծրագրի համակարգող Քրիս դե Վիսփիլայերը` մասնակցելով Երեւանում այսօր բացված «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրին նվիրված գիտաժողովին: Նրա խոսքերով` տվյալ ծրագրում ներգրավված են մեծ թվով գիտնականներ` ՆԱՏՕ-ի անդամ պետություններից եւ գործընկեր երկրներից: 2005-2006թթ. եւս նախատեսված է Երեւանում անցկացնել մեծ գիտաժողով` նվիրված ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի իրականացման հարցերին: