Նոյեմբերի 17-18-ը Երեւանում կանցկացվի Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը նվիրված սեմինար, որի կազմակերպիչն է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Տվյալ միջոցառումից կսկսվի 2004 թվականի մայիսին կայանալիք ԵԱՀԿ հերթական Տնտեսական համաժողովի նախապատրաստումը: Սեմինարի բացմանը Երեւանում հանդես կգա Առեւտրի միջազգային պալատի գործադիր տնօրեն Մաքսիմիլիան Բուրգեր-Շեյդլինը:





