Ռուսաստանի գլխավոր ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանում ռուսական ռազմական ՄիԳ-29 ինքնաթիռի վթարի փաստով: Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին են հաղորդել դատախազությունում, գործը հարուցվել է «թռիչքի կամ դրա նախապատրաստման կանոնների խախտման» հոդվածով: Աղբյուրի համաձայն, պատահարի տեղում այժմ աշխատում է օպերատիվ քննչական խումբ: «Քննության ընթացքում կդիտարկվեն վթարի բոլոր հնարավոր պատճառները»,-ասել են դատախազությունում:





