ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանում երեկ կայացել են ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամակցության ընտրություններ: Երկու թափուր տեղերին հավակնում էին Հայաստանը, Բելառուսը եւ Լեհաստանը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայութայն հաղորդագրության համաձայն, Հայաստանը, հավաքելով 127 ձայն, դարձել է ECOSOC-ի անդամ երկու տարի ժամկետով: Լեհաստանը եւ Բելառուսը, չհավաքելով անհրաժեշտ քանակությամբ ձայներ, կշարունակեն պայքարը երկրորդ թափուր տեղի համար: Նշենք, որ ECOSOC-ը Անվտանգության խորհրդից հետո համարվում է ՄԱԿ-ի հեղինակավոր մարմիններից մեկը:





