AM
10 Նոյեմբեր 2003 - 14:40 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 12-ին Երեւանում կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցող տեղական եւ միջազգային կազմակերպությունները: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ցուցահանդեսում կներկայացվեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ԱՄՆ Գյուղդեպարտամենտի մարքետինգի աջակցման ծրագիրը (USDA), «Եվրասիա», «Թուֆենկյան» եւ «Բաց հասարակություն» հիմնադրամները, «World Vision», «PADCO», «Urban Institute» կազմակերպությունները, գերմանական KfW բանկը, Զարգացման հայկական գործակալությունը եւ այլն: