Այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Եռօրյա այցելության ընթացքում նա կհանդիպի Հայաստանի քաղաքական ղեկավարության, ինչպես նաեւ իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ, որի հետ կստորագրի 2004 թ. համագործակցության ծրագիր երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների միջեւ: Ռուսական աղբյուրների հաղորդագրության համաձայն, հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաեւ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեության եւ Ռուսաստանի ռազմական բուհերում հայ զինծառայողների ուսման հետ կապված հարցեր:





