AM
4 Նոյեմբեր 2003 - 17:35 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽՕՐԵԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

Նախօրեին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ավտոմոբիլային վթարի զոհերի թիվը հասել է հինգի: Անցած օրվա ընթացքում ստացված վնասվածքներից հիվանդանոցում վախճանվել է եւս երկու մարդ` Արտակ Հովհաննիսյանը 1986 թ. ծնված եւ տարիքով մի կին, որի անձը դեռ հայտնի չէ: Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, երեկ վթարի վայրում զոհվել են Երեւանի բնակիչ Հարություն Հարությունյանը եւ երկու կին, որոնց անձը եւս պարզվում է: Հիվանդանոցում գտնվում է նաեւ ավելի քան տասը վիրավոր տարբեր ծանրության աստիճանի վնասվածքներով, այդ թվում նաեւ վարորդը` Դավիթ Մանուկյանը: Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել է Հայաստանի ոստիկանությունը, նախօրեին 16:30 Հերացու եւ Կորյունի փողոցների խաչմերուկում երթուղային տաքսին շրջվելով բախվել է փողոցի եզրին կանգնած երեք մեքենայի: Նախնական տվյալներով, վթարի պատճառ է հանդիսացել երթուղային տաքսու արգելակների անսարք լինելը, ընդ որում վարորդն առանց համապատասխան թույլտվության է զբաղվել ուղեւորների տեղափոխությամբ: Հարուցվել է քրեական գործ: