AM
30 Հոկտեմբեր 2003 - 17:02 AMT

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԲՈՄԸ «ԳՐԷՄՄԻ-2003»-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴ Է

Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ ձայնագրված “Խաչատրյան 100 -ամյակի ալբոմ” լազերային ձայնասկավառակը առաջադրվել է ամերիկյան հեղինակավոր «Գրէմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը: Ալբոմը ներկայացված է միանգամից երեք անվանակոչման համար` “Լավագույն դասական ալբոմ”, “Լավագույն նվագախմբային կատարում”, “Լավագույն հնչունային ռեժիսուրա”: Հաղթողները հայտնի կդառնան գալիք տարվա փետրվարին` «Գրէմմի-2003» պարգեւատրության հանդիսավոր արարողության ժամանակ: