AM
30 Հոկտեմբեր 2003 - 13:48 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հայ-հունական ռազմական համագործակցության ներկայիս վիճակը եւ հեռանկարներն են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Երեւանում գտնվող Հունաստանի պաշտպանության փոխնախարար Լազարոս Լոտիդիսը: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հունաստանում հայ զինծառայողների եւ ռազմական բժիշկների ուսուցման խնդիրները: Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հունական կողմին մշտապես ցուցաբերվող բարոյական եւ նյութական աջակցության համար: