Իրանագետ Ռոման Սմբատյանը մեկնաբանել է Իրանի հանդեպ Եվրամիության վերջին պատժամիջոցները՝ նշելով, որ «Արևմուտքը ցույց տվեց Իրանին, որ փոխզիջում չի լինելու»: Նա նշեց, որ իրանական նավթի ներկրման արգելքը ուժեղ հարված է Իրանի տնտեսությանը, որքան էլ Իրանի իշխանությունները փորձեն ապացուցել, որ տնտեսական պատժամիջոցները չեն անդրադառնա Իրանի վրա:
Ինչ վերաբերում է Իրանի տնտեսության վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցությանը, ապա փորձագետը նշել է, որ վերջին ամիսներին ամերիկյան դոլարը երկրում թանկացել է և հետագայում պատժամիջոցների խստացումը կարող է բերել ներքին խժդժությունների, որն էլ հավանաբար Արևմուտքի նպատակն է:
ԱՄՆ-ն և Արևմուտքի երկրները կասկածներ ունեն, որ Իրանը միջուկային զենք է մշակում: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է: Իրանի դեմ գործում են ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը:





