AM
28 Հոկտեմբեր 2003 - 14:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը կմասնակցի Եվրախորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի 113-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 5-6 Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում: Նշենք, որ ներկայումս Մոլդովան նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում: