AM
26 Հունվար 2012 - 07:37 AMT

Յիրիկյանը ոչ միայն չի ցանկանում, այլև չի կարող դառնակ ԱԺ պատգամավոր

«Վիվասել» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հերքել է լուրերն այն մասին, թե ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում:

Ինչպես հայտնել է «Վիվասել» ընկերության մամլո խոսնակ Վահե Իսահակյանը «Հայկական ժամանակ»-ին. «Ռալֆ Յիրիկյանը բազմիցս հայտարարել է և վերահաստատում է, որ ոչ միայն չունի որևէ քաղաքական պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու հավակնություն, այլև որևէ առնչություն՝ քաղաքականության հետ»: Սա նշանակում է, որ Յիրիկյանը չի առաջադրվի նաև մեծամասնական ընտրակարգով: Նկատենք սակայն, որ Յիրիկյանը պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավական հնարավորություն էլ չունի, որովհետև ՀՀ քաղաքացիություն ստացել է միայն 2009 թվականի մայիսին, իսկ պատգամավոր առաջադրվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացի լինել առնվազն 5 տարի: