ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ուղերձ է ստացել ՆԱՏՕ-ի Հարավային միացյալ հրամանատարության ղեկավար Անտոնիո Քվինտանայից, որում շնորհակալություն է հայտնվում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացված «Համատեղ լավագույն ջանք 2003» զորավարժությունների ընթացքում Հայաստանի ղեկավարության կողմից ցուցաբերած առանձնահատուկ պատասխանատվության եւ բարձր պատրաստվածության համար: «Միջոցառման բոլոր հայ մասնակիցները ցուցաբերեցին բարձր մասնագիտական կարողություններ, որը մեծ պատիվ է Հայաստանի Զինված ուժերի համար»,- ասվում է ուղերձում:





