AM
21 Հոկտեմբեր 2003 - 18:08 AMT

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՆԵՐԳԱՍԱԿԱԳՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Հայաստանի կառավարող քաղաքական կոալիցիայի համակրգող խորհուրդը չի քննարկել ջրի, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հնարավորության հարցը, հետեւաբար 2004 թվականի հունվարից սակագների բարձրացում չի սպասվում: Այսօր այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով` ինքն ու իր գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը տվյալ հարցն օրակարգ մտցնելու դեպքում հանդես կգան իրական հակափաստարկներով էներգետիկ սակագների հնարավոր աճի դեմ: Հիշեցնենք, որ կառավարող քաղաքական կոալիցիայում բացի «Օրինաց երկիր» կուսակցությունից մտնում են նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ «Դաշնակցությունը»: