AM
21 Հոկտեմբեր 2003 - 16:01 AMT

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը արժանացել է ոսկե մեդալների: Վերջին փուլում Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ Լիլիթ Մկրտչյանը հաղթել են լեհ շախմատիստուհիներին: Արծաթե մեդալները բաժին են հասել Հունգարիային, իսկ բրոնզե մեդալները` միջազգային առաջնությունների ավանդական առաջատարներին` Վրաստանի շախմատիստուհիներին: