Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 22-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Բուլղարիայի պաշտպանության գերատեսչության ղեկավար Նիկոլայ Սվինառովը: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Հայաստանի ղեկավարության հետ բուլղարացի նախարարի հանդիպմուների ընթացքում կքննարկվեն երկկողմ ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:





