Երեւանում հուսով են, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւի հաղթանակից հետո կպահպանվի հաջորդականությունը Լեռնային Ղարաբաղի գծով բանակցային գործընթացում: Այդ մասին այսօր «Ինտերֆաքս» գործակալությանն է հայտարարել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանը Ի.Ալիեւի հաղթանակը ցանկալի էր համարում, հաշվի առնելով, որ նա կապահովի բանակցային գործընթացի հաջորդականությունը եւ ուժի մեջ կթողնի իր հոր` Ադրբեջանի գործող նախագահ Հեյդար Ալիեւի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Կպահպանի արդյոք Իլհամ Ալիեւը բանակցությունների հաջորդականությունը, պարզ կդառնա մոտ ժամանակներս»,-նշել է մամլո քարտուղարը:





