Այսօր փետրվարի 1-ն է, տարվա 32-րդ օրը: 1587 թ-ին այս օրը Անգլիայի թագուհի Ելիզավետա 1-ինը ստորագրեց Մարիա Ստյուարտի մահվան դատավճիռը: 1709 թ-ին պատահաբար գտնվել է Ալեքսանդր Սելկիրկը, ով հանդիսացավ Ռոբինզոն Կրուզոյի նախատիպը: 1865 թ-ի փետրվարի 1-ին ԱՄՆ-ում չեղյալ համարվեց ստրկատիրությունը: Այս իրադարձությունից մի քանի տարի անց` 1884 թ-ին առաջին անգամ հրատարակվել է Օքսֆորդի համալսարանի անգլերեն լեզվի բառարանը: 1896 թ-ին օպերային արվեստի երկրպագուները, Թուրինում, առաջին անգամ ունկնդրեցին Պուչինիի «Բոհեմ» օպերան: Շարժվելով 20-րդ դար` նշենք, որ 1924 թ-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչեց ԽՍՀՄ-ը: 1930 թ-ին անգլիական «Թայմս»-ը հրատարակեց առաջին խաչբառը, իսկ 14 տարի անց Օսվալդ Էվերին հայտարարում է ԴՆԹ-ի կողմից ժառանգական հատկանիշների փոխանցման մասին:
1967 թ-ին այս օրը Սան Ֆրանցիսկոյում` Սատանայի եկեղեցում, տեղի ունեցավ առաջին սատանիստական հարսանիքը, իսկ 1979 թ-ին` այաթոլլա Խոմեյնին 15 տարվա աքսորից հետո վերադարձավ հայրենի Իրան: 2003թ-ին «Կոլումբիա» տիեզերանավը վայրէջք կատարելիս վթարի ենթարկվեց, որի պատճառով մահացան անձնակազմի բոլոր անդամները:
Այսօր ծնվել են հոգեբան Վլադիմիր Բեխտերևը, կինոռեժիսոր Ջոն Ֆորդը, դերասան Քլարք Գեյբլը, ռուս երգիչ Լև Լեշչենկոն և այլոք:





