ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի տեսնում ընտրությունների կեղծման դեմ ՀԱԿ-ի հետ միասնական ճակատի ստեղծման անհրաժեշտություն: «Դա անիմաստ է, ընդհանուր ճակատ ստեղծել ու՞մ դեմ»,- հայտարարել է նա:
Ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքական ուժ այսպես, թե այնպես պայքարելու է ազատ և արդար ընտրությունների համար:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ցանկանում է ստեղծել հայ քաղաքական գործիչների ընդհանուր ճակատ` կայանալիք ընտրություններում ՀՀԿ կողմից ընտրակեղծիքներից խուսափելու համար:





