Հայկական 10 ընկերություններ մասնակցում են Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում հոկտեմբերի 12-ին բացված «Food Festival-2003» միջազգային ցուցահանդեսին: Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի սննդարդյունաբերության այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են “Գեղարդ”, “Աշտարակ կաթ”, “Թամարա ֆրութ”, “Եվրոթերմ” ընկերությունները: Ինչպես նշել են Հայաստանի ԱԳՆ-ում, ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումից հետո զգալիորեն աճել է երկու երկրների տնտեսական տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետաքրքրությունը համագործակցության զարգացման ուղղությամբ: Համաձայն աղբյուրի, հայկական ընկերությունների արտադրանքը արժանացել է ցուցահանդեսի այցելուների ուշադրությանը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 17-ը:





