AM
2 Փետրվար 2012 - 05:24 AMT

Այսօր ԱՄՆ-ում նշում են Արջամկան օրը, իսկ Ռուսաստանում` Ստալինգրադի ճակատամարտի ավարտը

Այսօր փետրվարի 2-ն է: Պատմական անցում կատարենք, և տեսնենք, թե ինչ է եղել տարբեր տարիներին այս օրը: Այսօր Ջրային ու ճահճային կալվածքների միջազգային օրն է, իսկ Կանադայում և ԱՄՆ-ում նշում են ֆիլմից հայտնի Արջամկան օրը, որը նշվում է 1886 թվականից:

1556 թ-ին Չինաստանում այս օրը տեղի է ունեցել աշխարհի ամենակործանարար երկրաշարժը, որի պատճառով զոհ գնաց 830.000 մարդ: 1924 թ-ին ԽՍՀՄ-ը դիվանագիտական հարաբերություններ սկսեց Մեծ Բրիտանիայի հետ: 1943 թ-ի փետրվարի 2-ին ավարտվեց Ստալինգրադի պատմական պատերազմը:

1970 թ-ին հենց այս օրը Մյունխենում առաջին անգամ փոխպատվաստվեց նյարդային հանգույց: Եվրոպայի գաճաճ պետություններից մեկում` Լիխտենշտեյնում միայն 1986 թ-ին այս օրը կանանց քվեարկելու իրավունք տրվեց:

Փետրվարի 2-ին ծնվել են իտալացի մաթեմատիկոս Լյուդովիկո Ֆերաին, ֆրանսիացի նկարիչ Սեբաստյան Բուրդոնը, իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը, ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գնեսինը, գրող Հրաչյա Քոչարը և այլոք: