Միջազգային “Transparency International” ոչ կառավարական կազմակերպությունը այսօր հրապարակել է «Կոռուպցիայի ինդեքս-2003» տարեկան զեկույցը, կազմված աշխարհի 133 երկրներում կատարված հետազոտությունների հիման վրա: Ամենակոռումպացված երկրների տասնյակում են հայտնվել երեք նախկին խորհրդային հանրապետություններ` Ադրբեջանը (124-րդ հորիզոնականում), Վրաստանը եւ Տաջիկստանը: Հայաստանը զբաղեցրել է 78-րդ տեղը, Իրանի, Թուրքիայի եւ Լիբանանի հարեւանությամբ: Ամենակոռումպացված երկիր է ճանաչվել Բանգլադեշը, իսկ ամենաքիչ կաշառակերներ կան Ֆինլանդիայում, Դանիայում, Իսլանդիայում եւ Նոր Զելանդիայում:





