AM
4 Փետրվար 2012 - 06:40 AMT

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փետրվարի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ էԳեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը:

Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են եղանակի վատթարացման և հնարավոր ձնահյուսի պատճառով: