AM
4 Փետրվար 2012 - 11:00 AMT

Ամերիկահայերը Նարեկ Հարթունյանին աջակցելու համար համաժողով են գումարել

Անցած շաբաթ Նյու Յորքից ու Նյու Ջերսիից մոտ 300 ամերիկահայեր հավաքվել են Ֆեր Լոունի (Նյու Ջերսի) Սբ Լևոն եկեղեցում` մասնակցելու Հայաստանում առկա կաշառակերության և մարդու իրավունքների անմխիթար վիճակի հետ կապված առաջին լուրջ քննարկմանը: Համաժողովը կրել է «Ճշմարտությունը կամ հետևանքները. Հայաստանում մարդու իրավունքների մարտահրավերները և օրենքի գերակայությունը» խորագիրը:

Նյու Ջերսիի Հայկական ռադիոժամի տնօրեն Վարդան Աբդոն իր խոսքում նշել է, որ «Ճշմարտությունը և հետևանքները» հանդիպման կազմակերպման պատճառը Նարեկ Հարթունյանի անօրինական ձերբակալության մասին ստացած լուրն է եղել: Սփյուռաքահայերը պարզ ծանուցում են ուղարկել օլիգարխներին, իշխանություններին ու մնացածներին, որ «տեղի ունեցողը պարզապես չափից դուրս շատ է այն ընդունելու համար»:

Բանավեճն ավարտվել է Նարեկի եղբոր` Սարո Հարությունյանի ուղերձով, որը նույնպես պետական մարմինների կողմից հետապնդումների թիրախ է դարձել: Նա զեկուցել է, որ Հարությունյանների ընտանիքի ընկերության աշխատակիցներից շատերին սպառնացել են և ստիպել ստորագրել ընտանինքի բիզնես գործունեության ևհարկային պարտավորությունների հետ կապված կեղծ հաշվետվություններ: Սարոն նշեց, որ Հարթունյանների ընտանիքի անմեղության ապացույցները ծանրակշիռ կլինեն ԱՄՆ-ի, Հայաստանի և այլ միջազգային յուրաքանչյուր դատարանում: Չնայած այս ամենին` նա հոռետեսորեն արտահայտվեց հայկական դատարանում արդարություն գտնելու հեռանկարների մասին: